Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ հայտնել են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։ «Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ ն
Արցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. նախարարություն
14 декабря 202214 дек 2022
2
1 мин