Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԵՄ-ն լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին դեռևս դեկտեմբերի սկզբից։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի տառապանքներ են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար խնդիրներ», - ասվում է հայտարարության մեջ։ Ստանոն հայտարարել է, որ «այլ խնդիրներ կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով»: ԵՄ-ն զսպվածության կոչ է արել և հայտարարել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ նշված ջանքերում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր,
ԵՄ-ն Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը
14 декабря 202214 дек 2022
4
1 мин