Թուրքիան նավթի նոր հանքավայր է բացել Գաբար լեռան շրջանում՝ երկրի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ հայտնաբերված նավթի պաշարների մաքուր ծավալը կազմում է 150 մլն բարել։ Պետության ղեկավարը հայտնել է, որ պաշարների արժեքը գնահատվում է մոտ 12 մլրդ դոլար։ «Սա 10 խոշորագույն հանքավայրերից մեկն է, որը հայտնաբերվել է ցամաքում 2022 թվականին», - նշել է Թուրքիայի ղեկավարը։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Թուրքիան նավթի հանքավայր է բացել երկրի հյուսիս-արևելքում. Էրդողան
13 декабря 202213 дек 2022
7
~1 мин