Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Հայաստան ու Արցախը կապող ճանապարհի շրջափակմանն ուղղված Բաքվի գործողությունները: «Խնդրում եմ միջազգային հանրությանը վճռականորեն դատապարտել ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակումը։ Պատժամիջոցների բացակայության դեպքում Ադրբեջանը սահմանափակումներ չունի»,-գրել է սենատորը Twitter-ում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Վալերի Բուայեն կոչ է արել դատապարտել Բաքվի գործողությունները
13 декабря 202213 дек 2022
2
~1 мин