Найти тему
Armenia Today

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան ճանապարհն արդեն 5 ժամ

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ: Այս մասին գրում են Արցախի նախկին և ներկա ՄԻՊ-երը՝ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը։

««Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120 000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Իր հերթին Արցախի ներկայիս ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է, որ ադրբեջանական կողմի քաղաքականությունն ուղղված է Արցախի բնակչության ոչնչացմանը, իսկ Իլհամ Ալիևը հովանավորում է այն։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ այսօր ժամը 10:30-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Նշվում է, որ միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում