Найти в Дзене
Armenia Today

Վերին Լարսի թողունակությունը մեծացել է․ Վահան Քերոբյան

Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը։ Նա նշել է, որ ըստ տվյալների` այժմ բեռնատարերը մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում։ «2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար»,- գրել է նախարարը։ Նա հավելել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը։

Նա նշել է, որ ըստ տվյալների` այժմ բեռնատարերը մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում։

«2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար»,- գրել է նախարարը։

Նա հավելել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում