Էդմեն Շահբազյանը UFC 282-ում (Ultimate Fighting Championship - Բացարձակ մարտական առաջնություն. Լաս Վեգասում տեղակայված սպորտային կազմակերպություն և խառը մարտարվեստի մենամարտեր անցկացնող սպորտային կազմակերպություն) երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ Դալչա Լունգիամբուլային և փակել երեք անընդմեջ պարտությունների շարքը։ Այս մասին հայտնում է Betnbet-ը։
Շահբազյանը 25-ամյա մարտիկ է ԱՄՆ-ից։ 2018 թվականի հուլիսին նա մասնակցել է Dana White's Contender Series շոուին, որտեղ 40 վայրկյանում նոկաուտի է ենթարկել Անտոնիո Ջոնսին և պայմանագիր կնքել UFC-ի հետ։ Աշխարհի ուժեղագույն լիգայում Շահբազյանի նորամուտը կայացել է 2018 թվականի նոյեմբերին՝ Դարեն Ստյուարտի դեմ մենամարտում, որին նա հաղթել է մրցավարների առանձին որոշմամբ։
Ընդհանուր առմամբ՝ Շահբազյանը UFC-ում անցկացրել է 7 մենամարտ՝ տոնել 4 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Վերջին անգամ նա մենամարտել էր 2021 թվականի նոյեմբերին։ Նրա մրցակիցը Նասսուրդին Իմավովն էր։ Էդմենը 2-րդ տուրում ռաունդում պարտվել է տեխնիկական նոկաուտով։