BBC-ն հետաքննել է հայ գերիների գնդակահարության տեսագրությունը: BBC-ն հրապարակել է ադրբեջանցի զինվորականների կողմից մի խումբ հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրության վերաբերյալ հետաքննության արդյունքները: Հրապարակման մեջ ներկայացված են BBC-ի լրագրողների, Bellingcat հետազոտական խմբի և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան խմբի (HRW) կողմից ուսումնասիրության արդյունքները: Տեսանյութը հրապարակվել է հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք ալիքներում և սոցցանցերում։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը տեղեկացրել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում: «Թաթոյան» հիմնադրամն իր հերթին հայտարարել է, որ հայ ռազմագերիների սպանությունը կատարվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կողմից: BBC-ն գրում է, որ տեսանյութում երևում է առնվազն 15 զինծառայող, որոնք շրջապատել են ութ (այլ տվյալներով՝ 9) անզեն մարդկանց: BBC-ին նշել է, որ 8 անձանց սաղավարտներն ու համազգեստը համընկնում
BBC-ն հետաքննել է հայ գերիների գնդակահարության տեսագրությունը
11 декабря 202211 дек 2022
35
3 мин