Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցության ղեկավարների և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպմանը քննարկվել է դեկտեմբերի 3-ի միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանների» անվան տակ առաջ են քաշել Արցախում հանքերի շահագործման, ինչպես նաև պոչամբարների վտանգավորության մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ նշելով, որ Արցախի խորհրդարանականները, ներկայացնելով իրենց տեսակետները, անթույլատրելի են համարել ադրբեջանցիների կողմից նման մոնիթորինգի իրականացումը: «Մենք ունենք համապատասխան կարգեր, և օրենքով ամբողջությամբ կարգավորված է ոլորտը: Կաշենի հանքավայրի շահագործումն իրականացնող «Բեյզ մեթըլս» ընկերությունն ունի բավականին բարձրակարգ մասնագետներ: Բացի այդ, հանքի շահագործման, պոչամբարների կառուցման, հետագա շահագործման մասով կան համապատասխան բոլոր եզրակացությունները: Ներկայացրել ենք մեր տեսակետն այն առումով, որ, եթե անհրաժեշտություն
Արցախի ԱԺ պատգամավորը խոսել է խաղաղապահների հրամանատարի հետ Բաքվի «էկոլոգիական» սադրանքի քննարկման արդյունքների մասին
10 декабря 202210 дек 2022
6
3 мин