«3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ներկայումս մշակվում են «3+3» երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական եղանակները։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ հրավերը կարող է ուղարկվել Վրաստանին ևս»,- ասել է դիվանագետը։ Նա ընդգծել է՝ Մոսկվան համոզված է, որ «3+3» հարթակը պահանջված է մասնակից երկրների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։ Գոնչարը հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների վրա՝ առևտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային և հումանիտար կապերի զարգացում, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների և սպառն
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին
10 декабря 202210 дек 2022
2
1 мин