Այս պահի դրությամբ որևէ վերջնական պայմանավորվածություն ու ժամկետ չկա: Armenia Today-ի հետ զրույցում այս մասին ասած ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով թուրքական «Hürriyet» պարբերականի հրապարակմանը: «Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել: Այնտեղ քննարկվել են հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,- հիշեցրեց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ նշված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները շարունակվում են, բայց մեկնարկի վերաբերյալ վերջնական ժամկետներ դեռ չկան: Հիշեցնենք, որ այսօր «Hürriyet» պարբերականը գրել էր, որ Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջ։ Ըստ աղբյուրի՝ օդային բեռնափոխադրումներ սկսելու համար իրականացվող աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում և թուրքական ապրանքները Վրաստանի տար
Վերջնական ժամկետներ այս պահին չկան. ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումներ սկսելու մասին
9 декабря 20229 дек 2022
2
1 мин