Մոսկվայի մարզում OBI հիպերմարկետում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել. Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր տնօրինության ղեկավար Սերգեյ Պոլետիկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանել է, որ «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացվել է 7000 քմ տարածքում։ «Ժամը 08:25-ին հայտարարվել է հրդեհի տեղայնացում 7 հազար քմ տարածքում»,- ասված է հաղորդագրությունում։ Մոսկվայի մարզի «МЕГА Химки» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում հրդեհ է բռնկվել ուրբաթ առավոտյան։ Հայտարարվել է հրդեհի բարդության չորրորդ աստիճան։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Մոսկվայի OBI հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել
9 декабря 20229 дек 2022
3
~1 мин