Найти тему
Armenia Today

Վարչապետը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում է, որտեղ մասնակցում է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստն արդեն մեկնարկել է:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում