Արցախում մտահոգություն կա, որ Հայաստանի իշխանություններն ինչ որ պահի, որը շատ հեռու չէ, կասեն, որ իրենք որևէ կերպ չեն աջակցում Արցախի պաշտպանության բանակին և անվտանգության երաշխավոր չեն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ-ի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ լուրերն այն մասին, թե Արցախում ծառայություն անցնող հայաստանցի զինծառայողները կանչվել են հրամանատարությունից ու տեղեկացվել, որ կողմնորոշվեն իրենց քաղաքացիության հարցում, քանի որ եթե Հայաստանի քաղաքացի են, ապա հնարավոր է՝ շուտով Ադրբեջանի կողմից տեղադրվելիք սահմանային սկանավորող ապարատի տեղադրման հետևանքով Արցախ մուտքի հնարավորությունից զրկվեն, քիչ հավանական են։ «Ես չեմ հավատում, որ Արցախից ինչ-որ մեկը նման բան կասի, քանի որ այդ հարցն ընդհանրապես օրակարգում չէ, չի քննարկվել և չի քննարկվում։ Այսինքն՝ չկա այդպիսի խնդիր։ Չեմ կարող ասել, թե մոտ ժամանակներս կամ հետագայում Ադրբեջանն արդյոք չի՞ սկսի ինչ-որ սադրանքներ անել, ճնշումներ գործադրել այդ ուղղությամբ, բայց այս պահին օրակարգում
Արցախում մտահոգություն կա, որ ՀՀ իշխանությունները կդադարեն աջակցել Պաշտպանության բանակին․ Մետաքսե Հակոբյան
8 декабря 20228 дек 2022
5
1 мин