ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը: Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապե
Ադրբեջանը լիարժեք չի կատարում մարդասիրական պահանջները. Աննա Վարդապետյան
8 декабря 20228 дек 2022
1
2 мин