Найти тему
Armenia Today

Բանակում ունենալու ենք զորատեսակներ, որ նախկինում չենք ունեցել. Պապիկյան

Բանակի բարեփոխումների առանցում է նաև Պաշտպանության նախարարության կազմ-կառուցվածքի փոփոխությունը։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարեց  է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մենք մեր առաջիկա հայեցակարգում կներկայացնենք, թե ինչպես ենք պատկերացնում դա։ Մենք ունենալու ենք նաև զորատեսակներ, որ նախկինում չենք ունեցել, կառուցվածքային վարչություններ, որոնք չենք ունեցել։ Սա ժամանակակից, սմարթ պատերազմներին նախապատրաստման համատեքստում պետք է դիտարկենք»,-հայտարարեց նախարարը։

Պապիկյանը հայտնեց, որ ողջ սահմանի երկայնքով ինժեներական լուրջ աշխատանքներ են կատարվել։ «Նոր բնագծերում վերջին 2 ամսվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել, իդեալական չէ, բայց այս պահին կարող եմ գնահատել բավարար»։

Պապիկյանը սահմանային իրավիճակը լարված գնահատեց։ «Մեր խնդիրն է այդ լարվածությունը չսրել։ Կան մտահոգություններ, բայց այս պահին դրանք շատ լուրջ չեն»,-նշեց նախարարը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում