Найти тему
Armenia Today

Թուրքիան հույս է հայտնել, որ Ադրբեջանը կմասնակցի գազային հանգույցի ստեղծման նախագծին

Թուրքիայում դեպի Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարման կենտրոն ստեղծելու նախագծի իրականացումը այն կվերածի էներգակիրների բաշխման և վաճառքի կենտրոնի։ Անկարայում հույս ունեն, որ Ադրբեջանը կմասնակցի նախագծին։ ТАСС-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի հայտնել է երկրի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը TV 24 հեռուստաալիքի եթերում:

«Կենտրոնի ստեղծման շնորհիվ մենք կդառնանք ոչ միայն բաշխման, այլև գազի վաճառքի կենտրոն։ Կան երկրներ, որոնք մեզ աջակցում են ինչպես գազի արտադրության, այնպես էլ դրա վաճառքի հարցում։ Ադրբեջանի մասնակցությունը նախագծին՝ որպես մատակարարումների աղբյուր երկիր, մեզ կուրախացնի», - ասել է թուրք նախարարը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում