Найти в Дзене
Armenia Today

«Oրենքով գող» «Պզոն»՝ Արմեն Ղազարյանն ազատ է արձակվել

«Oրենքով գող» «Պզոն»՝ Արմեն Ղազարյանն ազատ է արձակվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել` խափանման միջոց կալանքը վերացնելու դիմումով, որը դատարանի կողմից բավարարվել է։

Հիշեցնենք, որ Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ նոյեմբերի 1-ին Մուրացանի փողոցի թիվ 109 շենքի նկուղներից ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ էր հայտնաբերվել: Տվյալներն իրացվելուց հետո հայտնաբերվել ու ձերբակալվել է 9 անձ, ինն էլ Երևանի բնակիչ տղամարդիկ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում