Արցախի ժողովուրդն իր ապագան չի տեսնում Ադրբեջանի կազմում և վաղուց արդեն հստակ դիրքորոշում է հայտնել այդ կապակցությամբ։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Ադրբեջանը նույնպես պետք է հասկանա և ընդունի, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը մեկ տարածաշրջանում կողք կողքի ապրելն է, բայց ոչ միասին։ Այդ մասին ես հնարավորություն ունեցա ևս մեկ անգամ հայտարարել գերմանական ZDF հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում», - գրել է նա։ Վարդանյանը հայտնել է, որ հեռուստաալիքը մեծ ռեպորտաժով պատմել է Հայաստանի և Արցախի մասին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ինչպես նաև հրապարակել է կադրեր հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից: «Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը Արցախի խնդիրների նկատմամբ կարելի է միայն ողջունել», - հավելել է պետնախարարը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Արցախի ժողովուրդն իր ապագան Ադրբեջանի կազմում չի տեսնում. Ռուբեն Վարդանյան
7 декабря 20227 дек 2022
3
~1 мин