Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 34 տարի: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում տեղական ժամանակով ժամը 11:41-ին 6,8-7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը մակրոսեյսմիկ ինտենսիվությամբ գնահատվեց «արտասովոր կործանարար»։ Սպիտակում ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի: Միայն Գյումրիում երկրաշարժին զոհ է գնացել 17 000 մարդ, Սպիտակում՝ 4 000, Վանաձորում՝ 1 200, Ախուրյանում ու Ստեփանավանում՝ 625: Փլատակներից հանվել է ողջ մնացած 45 000 մարդ, տարահանվել է 120 հազարը: Երրաշարժի հետևանքով ավերվել է 11 քաղաք և 58 գյուղ, 21 քաղաք և 342 գյուղ տուժել է: Միևնույն ժամանակ այս բնակավայրերում անօթևան է մնացել 514 000 մարդ, իսկ ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանի