Найти тему
Armenia Today

«Մտահոգ եմ 120 հազար բնակչության համար»․ Հռոմի Պապը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ինձ մտահոգում է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը, հանուն մարդկանց բարօրության՝  բոլորին խնդրում եմ խաղաղ լուծումներ գտնելու հանձնառու լինել։ Ինչպես հայտնում է Vaticannews-ը, կիրակնօրյա աղոթքն այս խոսքերով է սկսել Հռոմի Պապը։

Նշվում է, որ նա կոչ է արել բացել միջանցքը։ Նա իր մտահոգությունն է հայտնել Արցախի 120,000 հայերի համար, որոնց շարքերում 30,000 երեխա կա։ «Մասնավորապես՝ մտահոգ եմ բնակչության համար, որոնք մարդկային անկայուն պայմաններում են։ Այդ պայմանները կարող են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պատճառով»,-ասել է Հռոմի Պապը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում