Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությունը (EUMCAP) չի մտել Լաչինի միջանցք:
Twitter-յան գրառման մեջ Կլաարը նշել է, որ տարածվում է տեսանյութ, թե ինչպես է առաքելության պարեկությունը գնում Լաչինի միջանցք տանող ճանապարհին:
«Պարեկությունն այն ժամանակ գտնվում էր հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռավորության վրա գտնվող անցակետում։ EUMCAP-ը, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և միջանցք չի մտել», - գրել է Կլաարը։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Բրյուսելը չի երկարացնի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, որը Հայաստանում իր գործունեությունը կավարտի դեկտեմբերի 19-ին: Առաքելությունը Հայաստանում էր 2022 թվականի հոկտեմբերի 17-ից: