Դեռևս չպարզված հանգամանքներում երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրանական զինվորական հոսպիտալ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: «Զինծառայողը հոսպիտալում վիրահատվել է, նրա առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր: Զինծառայողը գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»-հավելեց ՊՆ խոսնակը: Հիշենենք, որ երեկ հրազենային վիրավորում էր ստացել ԶՈւ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը երեկ ևս գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում