Արցախի վերջին շրջափակումը եզակի դեպք չէ, այլ մի շարք հանցավոր գործողություններից մեկը, որն իրականացվել է Իլհամ Ալիևի ավտոկրատ ռեժիմի կողմից: Այս մասին ասված է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի թողարկած Կարմիր դրոշի մասին ահազանգում, որը վերաբերում է Ադրբեջանին: Իր հայտարարության մեջ ինստիտուտը Արցախի մեկուսացումը ցեղասպանության փորձին ուղղված քայլ է համարում: «Շատ ցեղասպան վարչակարգեր ցեղասպանության փորձերը փուլ առ փուլ են իրականացնում՝ գնահատելով միջազգային հանրության արձագանքը։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ Ալիևը հենց դա է անում: Ալիևը պայմաններ է ստեղծում ցեղասպանության համար՝ վերահաստատելով միջազգային անտարբերությունը Արցախի հարցի նկատմամբ»: Ինստիտուտը խորապես համոզված է, որ միջազգային հանրությունը այս դեպքում կարող է կանխել ցեղասպանությունը՝ համակարգված դիվանագիտական ճնշում գործադրելով ինչպես Ադրբեջանում Ալիևի ռեժիմի, այնպես էլ նրա դաշնակից Էրդողանի ռեժիմի վրա։ «Արևմտյան աշխարհը պետք է հասկացնի, որ չի աջակցում ցեղասպանությանը: Արևմուտքը
«Ալիևը ցեղասպանության պայմաններ է ստեղծում». Կարմիր դրոշի ահազանգ
4 декабря 20224 дек 2022
28
~1 мин