Ամանորյա լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, ուստի շենքերի փակցման հետ կապված համաքաղաքացիների անվստահությունը փարատվելու է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում ամանորյա տոնական ձևավորման թեմայով ասուլիսին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և հավելեց, որ աշխատանքային խմբերից իրենց առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը և հետագայում շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։ «Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները ևս մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ, առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված գարնանը մեծ ծրագիր ունենք»,- նշեց Ավինյանը։ Շենքերին հասցված վնասների մասին Վնաս, որպես այդպիսին, չի կրել, այսինքն՝ այսինքն այն լուսանկարները, որոնք տարածվում են և կապվում են ամանորյա ձևավորման աշխատանքների հետ, իրականության հետ գրեթե կապ չունեն, ասաց Ավինյանը։ «Փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշերի մեջ բոլտը, դա մեր կատա
Կատարված աշխատանք ողջամիտ է. Ավինյանը՝ ամանորյա լուսավորության հետ կապված քննադատությունների մասին
2 декабря 20222 дек 2022
3
2 мин