Найти тему
Armenia Today

Շնորհակալական ուղերձ Արցախից՝ Ֆրանսիա՝ Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝  Արցախի Հանրապետության խորհրդարանի և իր անունից շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ։

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը պահանջում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատում: Բանաձևի օգտին քվեարկել է 256 պատգամավոր։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում