Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի «Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մամուլի ծառայությունից։ Ցուցադրությանն այցելուները կծանոթանան արվեստագետների ամենահայտնի գլուխգործոցներին: Ժամանակակից պրոյեկցիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ցուցադրությունը հագեցված է անիմացիաներով և 3D էֆեկտներով՝ դասական երաժշտության ուղեկցությամբ: Մասնակիցները շրջապատված կլինեն Վերածննդի դարաշրջանի նկարիչների 3-6 մետրանոց հսկայական նկարներով, որոնք շարժվում են անմիջապես նրանց աչքի առաջ: Ցուցադրությունը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի «Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը
2 декабря 20222 дек 2022
2
~1 мин