Найти в Дзене
Armenia Today

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի դեկտեմբերի 4-6-ը ԱԺ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Համապատասխան կարգադրություն ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Պատվիրակությունը կգլխավորի ԱԺ նախագահ, ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունների ղեկավար Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ պատվիրակության կազմում 12 անձ է՝ այդ թվում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ» դաշինքնի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Ընդգրկված են նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում