Найти тему
Armenia Today

Նոր մանրամասներ Կոտայքում վթարված օդանավի ու զոհերի մասին

Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել այսօր Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում վթարված ինքնաթիռի ու զոհերի վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,-հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից:

Նաև հայտնում են, որ դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Նշենք, որ հայտնի է մահացած անձանց ինքնությունը: ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են՝ օդաչուներ` Ա. Պ.-ն ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ.-ն (1983):

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի, հրդեհը մարվել էր ժամը 14։41-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում