Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման պայմանավորվածությունները։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի փոխնախարար, առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։ «Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», - ասել է նա: Փոխնախարարի խոսքով՝ Իրանը նույնպես շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ և պատրաստ է իր ծովային նավահանգիստների ենթակառուցվածքը տրամադրել համապատասխան նախագծերի իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Իրանը նախատեսում է մեկ ամսում ձևակերպել ԵՏՄ-ի հետ ԱԱԳ-ի մասին պայմանավորվածությունները
1 декабря 20221 дек 2022
10
~1 мин