Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ: Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձել է գավաթի խաղարկության բացարձակ հաղթող և արժանացել ոսկե մեդալի, պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է ճանաչվել Աշոտ Պետրոսյանը (90 կգ): Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել: Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90
Ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
30 ноября 202230 ноя 2022
5
1 мин