Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների մարմիններն արդեն փորձաքննության են ենթարկվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա խոսքով՝ մոտակա օրերին կունենանք ավարտուն տվյալներ: Ինչ վերաբերվում է սեպտեմբերյան պատերազմի մինչ այդ առկա աճյուններին, ապա հետազոտությունների ցիկլն ավարտված է, բոլոր դեպքերը նույնականացված են և հուղարկավորված: Ինչպես նախարարն ասաց՝ ծնողների հետ մարմնները վերցնելու հետ կապված որևէ խնդիր չկա: Նա նաև տեղեկացրեց, որ ՊՆ-ի երեկ հրապարակված զինծառայողի վիրավորման դեպքով տեղյակ է, որ վիրավորի վիճակը մտահոգիչ չէ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր Խաչի միջնորդությամբ հայ զինծառայողների 13 մարմիններ են հանձնվել Հայաստանին: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների մարմիններն արդեն փորձաքննության են ենթարկվում. Ավանեսյան
30 ноября 202230 ноя 2022
3
~1 мин