«Технополис Москва» հատուկ տնտեսական գոտին համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանի երկու ազատ տնտեսական գոտիների՝ «Ալյանս»-ի և «Մեղրիի» հետ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Մոսկվայի ներդրումային և արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Օվչինսկին։ «Լավագույն փորձի փոխանակումը միջպետական մակարդակում լրացուցիչ խթան կհաղորդի ենթակառուցվածքային հարթակների զարգացմանը և ներդրումների ներգրավմանը։ Մայրաքաղաքի ԱՏԳ-ի բնակիչների համար սա հնարավորություն է ավելացնել արտահանվող արտադրանքի ծավալները և դուրս գալ նոր շուկաներ», - ասել է Օվչինսկին: Նշվում է, որ տնտեսական գոտիների տարածքներում տեղայնացված ընկերությունները մտադիր են ակտիվորեն տեղեկատվություն փոխանակել, մասնակցել համատեղ նախագծերին և օգնել միմյանց նոր գործընկերներ գտնելու հարցում: Ինչպես հավելել է «Технополис Москва» ԱՏԳ-ի գլխավոր տնօրեն Գենադի Դեգտևը, դա թույլ կտա հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսական և հայկական ձեռնարկությունների միջև աշխատանքի և համագործակցությ
«Технополис Москва»-ն կհամագործակցի Հայաստանի երկու ազատ տնտեսական գոտիների հետ
30 ноября 202230 ноя 2022
1
1 мин