«Հայաստան» դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը, համարում են, որ բալաստից են ազատվել: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյոիրներին: Թերթը գրում է, որ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը եւ փոշմանել է Հակոբյանի չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում։ Հայտնի է նաև, որ Վահե Հակոբյանի եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության եւս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։ «Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն եւ իր կարծիքն ամիսներ առաջ հայտնել է խմբակցության հավաքներից մեկի ժամանակ, սակայն դաշինքի գործընկերների հետ երբևէ չի կիսվել իր մտադրության եւ որոշման մասին։ Պատմում են, որ վերջին շրջանում ընդհանրապես չխոսկան է դարձել եւ խմբակցության հավաքներին եկել, ներկա է գրվել, լսել ու հեռա
Քոչարյանը փոշմանել է Հակոբյանի «չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում». ԶԼՄ
30 ноября 202230 ноя 2022
9
1 мин