Անցած օրերին Արցախի արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր՝ սորոսական շրջանակներին հարելու լուրերը չափազանցված են, ինքը ռուսական իսթեբլիշմենտի հետ խնդիրներ չունի, եւ առաջվա արգելքներն իր հանդեպ չեն գործում, գրում է «Հրապարակ»-ը: Հիշեցնենք, որ Մայիլյանի մուտքը Ռուսաստան եւս ժամանակին արգելված էր։ Տեղեկություններ կան նաեւ, որ պետնախարարի խորհրդական, «Կապավոր» ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը փորձում է առողջապահության նախարարի պաշտոնում հարազատ քրոջը՝ Լիլիթ Հակոբջանյանին առաջարկել, ով 2020-ից նախագահի՝ առողջապահության գծով խորհրդականն է եւ «ԼիլՄեդ» բժշկական կենտրոնի ղեկավարը։ Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։ Սակայն դեռ ոչ մի նշանակում կառավարության կազմում չի արվել՝ նախարարական աթոռները շարունակում են թափուր մնալ։ Անգամ Արցախի քաղաքական շրջանակներում
ԶԼՄ-ները նշել են Արցախի ԱԳ նախարարի ևս մեկ թեկնածուի անուն
29 ноября 202229 ноя 2022
3
1 мин