Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հայ զինծառայողների մարմիններ են հանձնվել Հայաստանին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Կարմիր խաչի անունից խոսելով ես չեմ կարող թիվ ասել, բայց կարող եմ հաստատել, որ մեր մարդասիրական ներկայությամբ եղել է այսօր գործողություն, որի ընթացքում աճյունները Հայաստանի կողմին փոխանցել են Ադրբեջանի իշխանությունները։ Նշենք, որ ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հաստատեց նոյեմբերի 28-ին հայկական կողմին մարմիններ փոխանցելու լուրը։ Խոսքը սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմինների փոխանցման մասին է: Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի
Կարմիր Խաչի միջնորդությամբ հայ զինծառայողների 13 մարմիններ են հանձնվել Հայաստանին
28 ноября 202228 ноя 2022
5
1 мин