Найти тему
Armenia Today

ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերը շարունակվելու են, բայց, չնայած դրան, կազմակերպությունը պահանջված է մնում: Պեսկովի խոսքեը մեջբերել է TASS-ը: «Միշտ էլ ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձեր եղել  են և դրանք կշարունակվեն: Բայց գոնե հիմա մենք տեսնում ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, չնայած նույնիսկ մասնակից երկրների միջև հնարավոր հակասություններին, միևնույն է, կառույցը պահանջված է։ Այն լայնաֆորմատ կերպով ցույց տվեց իր պահանջվածությունն ու արդյունավետությունը»,-ասել է Պեսկովը՝ նկատի ունենալով Ղազախստանում իրավիճակի կարգավորումը:

Հիշենենք, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացել է ՀԱՊԿ գագաթաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում