ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրչտյանին հարցաքննության կանչելու վերաբերյալ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել: «Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Իրականությունն այն է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մաս
Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է Աննա Մկրչտյանին հարցաքննության կանչել
27 ноября 202227 ноя 2022
17
2 мин