Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև հետագա հնարավոր քայլերը։ Կլաարը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների շուրջ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Բայրամովն ու Կլաարը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն են քննարկել
26 ноября 202226 ноя 2022
8
~1 мин