Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Արցախի ՊՆ-ն ևս հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25֊ի ժամը 14։05-20։35֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Բաքուն կրակել է սահմանի արևելյան հատվածում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ
26 ноября 202226 ноя 2022
10
~1 мин