Найти тему
Armenia Today

Հայկական բեռնատարների նկատմամբ խտրականություն կա՞. Վրաստանի ֆիննախն արձագանքել է

Վերջին 20 օրվա ընթացքում թողունակության որոշակի սահմանափակում է մտցվել, որը պատճառ է հանդիսացել, որ հերթեր գոյանան։ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի վրա երեկվա տվյալներով մոտ 400 բեռնատար կար, որոնց մոտ 60 տոկոսը հայկական պետհամարանիշներով էին: «Ալիք մեդիային» տված հարցազրույցում այս մասին հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ 2 օր առաջ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհից 250-300 հայկական բեռնատար է շարժվել դեպի Լարս:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինները մշտական կապի մեջ են թե ռուսական, թե վրացական կողմի իրենց գործընկերների հետ։ ՀՀ դեսպանը ևս այս հարցը պահում է մշտական ուշադրության կենտրոնում, որպեսզի որքան հնարավոր է հերթերը արագ ընթանան և հայկական բեռնատարները հատեն Լարսը»-ասել է նա:

Վրաստանի ֆինանսների նախարարությունից էլ հայտնել են, թե տեղեկությունը, որ բացի հայկական բեռնատարներից, ադրբեջանական, ղազախական, բելառուսական և թուրքական մեքենաները անարգել շարժվում են Լարսի ճանապարհին, ապատեղեկատվություն է:

Հիշեցնենք, որ Լարսի անցակետում հայկական և ռուսական բեռանատարների կուտակումների հետ կապված խնդիրն առաջացավ հոկտեմբերից, երբ Ռուսաստանում Ղրիմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացավ բեռնատարների ստուգման ռեժիմը: Նշենք, որ մեր բեռնափոխադրողները փաստի առաջ են կանգնել դեպի Լարս տանող ճանապարհին առկա հերթերի պատճառով: Խնդիրներից մեկն այն է, որ արագ փչացող ապրանքները փչանում են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում