Բեռլինի օդանավակայանում էկոակտիվիստների պատճառով բոլոր չվերթները դադարեցրել են: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «rbb24» լրատվական պորտալը: «Վերջին սերունդ» (Letzte Generation) շարժման ակտիվիստներն իրենց Twitter-ում տեսանյութ են տեղադրել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ակտիվիստները ներխուժում օդանավակայանի տարածք՝ կծելով մետաղալարային ցանկապատը։ Ակտիվիստները փակել են ճանապարհը: Նրանցից ոմանք իրենց սոսնձել են հատակին, մյուսները հեծանիվներով շրջում են տարածքով։ Այս պահին օդային երթևեկությունն ամբողջովին դադարեցված է: Flightradar-ի տվյալներով՝ օդանավակայանին մոտ գտնվող մի քանի ինքնաթիռներ փոխել են ուղղությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Futuro Vegetal» կազմակերպության երկու էկոակտիվիստներն իրենց սոսնձել են իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարների շրջանակներին: Դեպքը տեղի էր ունեցել Մադրիդի Պրադոյի ազգային թանգարանում, որտեղ և ներկայացված են նկարչի գործերը: Վերջին շրջանում էկոակտիվիստները մշտապես ակցիաներ են կազմակերպում եվրոպական թանգարաններում՝ կլիմայի փոփոխության խնդրին
Բեռլինի օդանավակայանն էկոակտիվիստների պատճառով կաթվածահար է
25 ноября 202225 ноя 2022
5
1 мин