Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է երեկվա որոշումներին: Իր Facebook-յան էջում նա նշել է, որ կարևորում է թափանցիկության սկզբունքը: Անդրադառնալով Արցախի քաղաքական համակարգին՝ նա մասնավորապես նշել է, որ Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։ «Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա: Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը»,-մասնավորապես նշել է Վարդանյանը: Խոսելով նախարարների հրաժարականի մասին՝ նա նշել է. «Այո, դա դժվար որոշում էր և դա իմ որոշումն էր, և քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ-որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գ
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է նախարարների պաշտոնանկությունները
25 ноября 202225 ноя 2022
14
2 мин