Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը նշել են ներկայումս Ադրբեջանում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների կարևորությունը: Նշվում է, որ թուրքական պատվիրակության կազմում են զինված ուժերի շտաբի պետը, ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի հրամանատարները։ Հուլուսի Աքարը հանդիպել է նաև իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը նաև նշել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունների «առանձնահատուկ նշանակությունը»: Նախարարները քննարկել են նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հուլուսի Աքարը Բաքու է ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ համատեղ զորավարժություններին հետևելու համար: Լրացուցիչ տեղեկություն
Աքարը Բաքվում քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության հեռանկարները
6 декабря 20226 дек 2022
1
~1 мин