Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Բրազիլացի ֆուտբոլիստների հուզիչ քայլը՝ ի աջակցություն Պելեի

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հուզիչ քայլ են արել՝ աջակցություն հայտնելով առողջական խնդիրներ ունեցող աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Հարավային Կորեայի հավաքականի հետ հանդիպման ավարտից հետո նրանք խաղադաշտ են դուրս եկել ցուցապաստառով՝ ի աջակցություն աշխարհի եռակի չեմպիոն Պելեի: Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի եռակի չեմպիոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա գտնվում է պալիատիվ բուժման մեջ, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային: Պալիատիվ բուժումը օգնում է թեթևացնել ցավը և շնչառությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հուզիչ քայլ են արել՝ աջակցություն հայտնելով առողջական խնդիրներ ունեցող աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Հարավային Կորեայի հավաքականի հետ հանդիպման ավարտից հետո նրանք խաղադաշտ են դուրս եկել ցուցապաստառով՝ ի աջակցություն աշխարհի եռակի չեմպիոն Պելեի:

Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեային և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի խորվաթների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի եռակի չեմպիոնի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նա գտնվում է պալիատիվ բուժման մեջ, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային: Պալիատիվ բուժումը օգնում է թեթևացնել ցավը և շնչառությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում