Hetq.am-ը գրում է. «Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան շքեղ առանձնատունը կրկին հանվել է վաճառքի: Եթե այս տարվա ապրիլի 7-ին տունը վաճառքի էր դրվել 63.500.000 դոլարով, իսկ նոյեմբերի 3-ին հանվեց շուկայից՝ այդպես էլ չվաճառվելով, ապա օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին, անշարժ գույքը կրկին վաճառքի է հանվել, բայց այս անգամ 7,5 մլն դոլար ավելի էժան՝ 56.000.000: Հիշեցնենք, որ 2011-ին Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանի Հոլմբի Հիլզ թանկարժեք թաղամասի առանձնատներից մեկը (հասցեն՝ 530 South Mapleton Drive) 14,4 մլն դոլարով ձեռք է բերել Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգենը, եւ նրա կառավարած «Veto Trust»-ը: 2016-ին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը առանձնատունը փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH» ընկերությանը, որը գրանցված է Լոս Անջելեսում։ Ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։ Չնայած փաստաթղթերով տան սեփականատերը «WRH»-ն է, իրական տերերը Գագիկ Խաչատրյանի
Խաչատրյանների ամերիկյան առանձնատունը կրկին վաճառքում է. գինն իջեցվել է 7,5 մլն դոլարով
6 декабря 20226 дек 2022
56
3 мин