Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին հայտնել է, որ Թեհրանը և Մոսկվան հիանալի համագործակցում են Հարավային Կովկասում, և որ «3+3» համագործակցության ձևաչափը կարող է ապահովել տարածաշրջանային անվտանգությունը կովկասյան տարածաշրջանում, հայտնում է IRNA-ն։ «Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Սիրիայի հարցով։ Թեհրանը և Մոսկվան փոխգործակցում են Կովկասում, և »3+3» համագործակցության ձևաչափը համարվում է շատ լավ մոդել Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»,- ասել է Բաղերին Մոսկվայում լրագրողներին։ Իրանի փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հարաբերությունների զարգացման ու համագործակցության խթանման մեխանիզմների շուրջ։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի էր ունեցել «3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին հանդիպումը։ Հանդիպումը համանախագահում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարները։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ էին մնացել
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տարածաշրջանում կարելի է խաղաղության հասնել «3+3» ձևաչափով
5 декабря 20225 дек 2022
18
1 мин