Նոյեմբերի 21-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկների համար ամերիկյան ուսումնական կենտրոններից մեկի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Al Mayadeen հեռուստաալիքին հղումով։ Նշվում է, որ կենտրոնը գտնվում է Սիրիայի հյուսիսարևելյան Հասեքե նահանգում։ Հեռուստաալիքը պնդում է, որ այս կենտրոնում աշխատում են ռազմական հրահանգիչներ ԱՄՆ-ից։ Քուրդ մարտիկների և ամերիկացի մասնագետների շարքերում կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Գործակալությունը նշում է, որ 2015 թվականից ԱՄՆ-ն օգնում է Սիրիայի դեմոկրատական ուժերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները նոյեմբերի 21-ին վերսկսել են հարվածները Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի քրդական կազմավորումների դիրքերին։ Նոյեմբերի 20-ի գիշերը Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում նոր օդային գործողության ընթացքում հարվածներ են հասցրել չորս շրջանների, իսկ Իրաքում
Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում քրդական ուժերի ամերիկյան ուսումնական կենտրոնին են հարվածել
22 ноября 202222 ноя 2022
7
~1 мин