Նոյեմբերի 23-ին Երևանի «Դվին» համալիրում տեղի կունենա արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խորհուրդների համատեղ նիստ։ Այս մասին հաղորդվում է հանդիպման օրակարգում, որը տարածել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։ Նշվում է, որ ԱԳ նախարարների խորհրդի, ՊՆ նախարարների խորհրդի և ԱԽ քարտուղարների խորհրդի ընդլայնված կազմով նիստի պաշտոնական, բաց մասը կսկսվի ժամը 11:30-ին և կհեռարձակվի։ Ժամը 15:00-ին մեկնարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը՝ պետությունների ղեկավարների և կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, որին կհաջորդի ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ ընդլայնված կազմով։ Ծրագրում չի նշվում, թե ՀԱՊԿ երկրների ղեկավարներից ովքեր ներկա կլինեն հանդիպմանը։ Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինն անձամբ է մասնակցելու Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողով , որին ակ