Найти тему
Armenia Today

«Երբեք չեմ հանձնվել, բայց…» Բենզեման՝ Աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման հայտարարել է, որ թիմում իր տեղը զիջելու է նրան, ով կարող է օգնել ազգային հավաքականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական Twitter-ը հայտնել էin, որ Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը:

Շաբաթ օրը վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը ժամանակից շուտ լքել է ազգային թիմի մարզումը, որից հետո ուղարկվել է բուժզննման: Հաղորդվում է, որ հետազոտության արդյունքում 34-ամյա հարձակվողի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի քառագլուխ մկանների վնասվածք: Այս վնասվածքը թույլ չի տա նրան հանդես գալ աշխարհի առաջնությունում:

«Իմ կյանքում երբեք չեմ հանձնվել, բայց հիմա պետք է մտածեմ թիմի մասին։ Բանականությունն ինձ ասում է, որ պետք է տեղ տալ մեկին, ով կօգնի թիմին անցկացնել աշխարհի հիանալի առաջնություն: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,-Instagram-ի իր էջում գրել է Բենզեման:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում